Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա իշխանության վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն. Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց


Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա իշխանության վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն. Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց
Հունիս 15 21:03 2024

Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) ևս ազատ արձակվեց Էրեբունու ՁՊՎ-ից։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ է։

Հարցին, թե ինչու էին հենց նրան ձերբակալել, պատասխանեց. «Չգիտեմ, երևի հայրենիքի պաշտպաններին չեն սիրում։ Իրենց դուր չի գալիս, համարձակ, հայրենասեր, տեսակ ունեցող, պետություն կամեցող մարդիկ։  Ես միակը չեմ և ոչ էլ առաջինն եմ»։

Նա հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի։

«Իհարկե շարժումը կհաջողի, ես հավատում եմ Սրբազանին և ոչ միայն Սրբազանին, այլ նրա կողքի բոլոր տղերքին»,-ասաց նա։

Ասաց, որ իշխանությունների այս բռնությունները վերջին ճիգերն են։ «Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա դա իրենց վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն»,-ասաց նա։