Զոհ ունենք. հայտնի է ինքնությունը


Զոհ ունենք. հայտնի է ինքնությունը
Հունիս 14 15:35 2024

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: