Գրեթե 200 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել ինքնաթիռում, որի սրահում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը


Գրեթե 200 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել ինքնաթիռում, որի սրահում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը
Հունիս 12 14:47 2024

Գերմանիայից գրեթե 200 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել ինքնաթիռում, որի սրահում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը, հայտնում է գերմանական Bild թերթը:

Թուրքիայի Անթալիա քաղաքից Մյունսթեր չվերթը իրականացրել է Mavi Gök Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Boeing 737-800-ի օդորակիչը թռիչքից առաջ խափանվել է՝ շոգի թակարդում թողնելով 189 ուղևորի: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։

«Երբ մենք նստեցինք, անմիջապես նկատեցինք, որ ինքնաթիռում շոգ է։ Օդորակիչը խափանվել էր, և ինքնաթիռը գրեթե մեկ ժամ կանգնած է եղել շոգին։ Ջերմաչափը բարձրացել է ապշեցուցիչ 52 աստիճանի»,- ասել է ուղևորներից մեկը՝ Դոմինիկ Յանսենը։

Նրա խոսքով՝ սրահում ամենադժվարը եղել է փոքր երեխաների վիճակը:

«Երեխաներն ավելի ու ավելի բարձր էին լացում, բոլորը լաց էին լինում։ Իրավիճակը շատ վտանգավոր էր: Բոլորը մահու չափ վախեցել էին իրենց երեխաների համար, բոլորը խուճապի մեջ էին»,- հավելել է նա։

Ուղևորներից մեկը՝ թուրքալեզու բժիշկը, դիմել է անձնակազմին՝ ասելով, որ երեխաներին իրական վտանգ է սպառնում, եթե օդորակիչը չաշխատի։ Օդաչուն սկզբում շարժվել է դեպի թռիչքուղի, բայց հետո որոշել է շրջվել և վերադառնալօդանավակայանի տերմինալ:

Արդյունքում ուղևորները կարողացել են օդ բարձրանալ միայն չորս ժամ անց։