Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է


Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է
Հունիս 12 11:53 2024

Հունիսի 9-ին ոստիկանությունը հայտնել էր 2006 թ. ծնված Կարինե Մովսիսյանի անհետ կորելու մասին:

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: