Սրբազան պայքարի մասնակիցները գիշերը լուսացրել են Բաղրամյան պողոտայում։
Լրագրողների հետ զրուցյում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է անցել.«Լույսը բարով է բացվել, առանց միջադեպերի։ Ինքս էլ այստեղ եմ մնացել։ Քիչ մնաց, ամեն ինչ կախված է ժողովրդի ճնշումից։ Դա ժողովրդի արդարացի պահանջն է։ Կարծում եմ՝ իրենք այդ ամենը հաշվի կառնեն։ Իրենք են ասել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ուրեմն պետք է հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ»։
Պատգամավորն անդրադարձավ երեկ գիշեր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ ՀՀ-ն ոստիկանապետական երկիր է և առաջին անգամը չէ, որ ոստիկանները ոչ օրինաչափ գործողություններ են իրականացնում.«Դեմիրճյան փողոցում մենք մեր սահմանադրական իրավունքն էինք իրացնում, սակայն ոստիկաններն իրենց հերթական ապօրինի գործողությունները կատարեցին»։