Գերհարուստներին շքեղ երեկո է առաջարկում ամերիկյան Sea Table D.C ընկերությունը։ 65,000 դոլարով դուք կսկսեք համերի ճանապարհորդություն Louis XIII Rare Cask 42.1 կոնյակի եւ Petrossian Caviar-ի հետ՝ Cru Classé ցնցող զբոսանավով: Այս ամենը մեկ հիշարժան փորձառության է վերածում Michelin-ի աստղեր ունեցող շեֆ խոհարար Թրոյ Քնապը՝ Sea Table D.C.-ի սեփականատերը: Ճանապարհը կտեւի երկու ժամ։ Գինը չի ներառում հարկերը եւ հավելավճարը։
Երեկոն կսկսվի Wharf DC-ում, որտեղ յուրաքանչյուր հյուրի կառաջարկվի LOUIS XIII հազվագյուտ կոնյակի համտես: Բայց սա դեռ վերջը չէ. հավաքածուն ներառում է մի զույգ բյուրեղյա բաժակ, փականահան եւ Baccarat շիշ, որը ձեռագործ է, պատրաստված է Իտալիայում եւ զարդարված սպիտակ ոսկուց եւ ռոդիումի դետալներով:
Խավիարի համն անմահական է. Petrossian-ը խավիարի առաջատար մատակարարներից մեկն է աշխարհում, եւ գուրմաններին կցուցադրի իր լավագույն խավիարները՝ ներառյալ Imperial Beluga-ն, Kaluga Special Reserve-ը եւ այլն: