Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում. Զախարովա


Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում. Զախարովա
Հունիս 7 15:27 2024

Մոսկվան բացասական վերաբերմունք ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը և բազմիցս նշել է դրա առճակատողական էությունը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ սա իրականում կիսառազմական ներկայություն է հայկական տարածքում:

«Որևէ տեղ ապացույցներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ ակնհայտ է. այս առաքելության  հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակաները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բոլորին ամեն ինչ պարզ դարձավ: Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուց բացի ԵՄ-ի նմանօրինակ նախաձեռնություններից այլ բան սպասել չարժե»,- ասել է Զախարովան:

Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրներ պետք է և կարող են լուծվել միայն տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով՝ առանց արտաքին միջամտության և հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերը: