Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը․
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի սկսված գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել»,-ասել Է նա։
Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Եվդոկիմովը նշել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից․ «Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», - ասել է նա: