Գեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ


Գեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ
Հունիս 4 23:25 2024

Yerkir.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզպետ, քպ-ական Կարեն Սարգսյանը դպրոցների տնօրեններին հրահանգել է, որ աշխատակիցներին թույլ չտան գնալ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, չմասնակցեն նախատեսվող հանրահավաքին:

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր հայտարարել է, որ վաղը գնալու է Գեղարքունիքի մարզ, ժամը 18:00-ին Սոթքում հանրահավաք է նախատեսված: