Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը բավարարել է Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու անօրինական որդու՝ Օլեգ Էյդելշտեյնի հայցը հայրության ճանաչման փաստը հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RBC-ն։
Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ պարբերականին։
Էյդելշտեյնը հայրության ճանաչման հայց է ներկայացրել 2023 թվականի ամռանը իր ժառանգական իրավունքներից օգտվելու համար։
Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին՝ 75 տարեկան հասակում։