Հայ մեծանուն բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ, ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ՌԴ օրհներգի ներքո, զինվորական պատիվներով։ Այս մասին հայտնում է Պետդումայի կայքը։
«Արթուր Նիկոլաևիչին հուղարկավորել են Նովոդևիչյան գերեզմանատանը՝ զինվորական պատիվներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ հունիսի 4-ին, Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի Պայծառակերպության եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել Արթուր Չիլինգարովին։
Լուսանկարները՝ այստեղ։