Դադարեցրեք իմ անունը քաղաքական պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան


Դադարեցրեք իմ անունը քաղաքական պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան
Մայիս 29 14:16 2024

Դադարեցրեք իմ անունը քաղաքական պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան

 

Երգիչ Արկադի Դումիկյանն անդրադարձել է «Սև ու սպիտակ» անվանումով միջոցառմանն իր մասնակցությանը։

 

«Միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել»:

 

Երկու օր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը և այլք: