ՌԴ պաշտպանության նախարարությունը հայկական կողմին օգնություն է առաջարկել ջրհեղեղի և սելավների հետևանքները վերացնելու հարցում. ռուս զինվորականները պատրաստ են ժամանել աղետի գոտիներ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տեղաբաշխման համար։ Հայկական կողմի խնդրանքով ՌԴ զինված ուժերի ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի գոտիներ»,- ասված է հաղորդագրության մեջ։