NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է։
Նշենք, որ անցյալ տարի դերասանը հայտարարել էր Հայաստան այցելելու իր մտադրության մասին՝ կապված նոր նախագծի հետ։
Մանգանիելոն հայտնի է Magic Mike եւ True Blood ֆիլմերում իր հիթային դերերով։ Մոտ երկու տարի անց նա իմացավ, որ իր երակներում նաեւ հայի արյուն է հոսում։ Նրա մայրական կողմից ազգությամբ հայ մեծ տատը փախել է Ամերիկա 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նա ունեցել է աղջիկ՝ Մանգանիելոյի տատիկին, եւ, ի վերջո, տեղափոխվել Ուորսթեր, Մասաչուսեթս, եւ ամուսնացել հայ տղամարդու հետ։
Իմանալով իր նախնիների պատմությունը՝ Մանգանիելոն նաեւ դաջվածք է արել՝ հարգանքի տուրք մատուցելով իր հայկական ծագմանը։ Նրա նախաբազկին գրված է «Հրեշտակ»: Հեղինակը հայտնի նկարիչ Ռուբեն Մալայանն է։