Այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ, այս գիտակցումով վաղը եղեք Հրապարակում


Այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ, այս գիտակցումով վաղը եղեք Հրապարակում
Մայիս 25 11:55 2024

Հայաստանի շուրջ օղակն օրեցօր սեղմվում է։ Տարածաշրջանում ռազմաքաղաքական սրընթաց զարգացումները ստիպում են օր առաջ համախմբվել և ամուր, անխոցելի ճակատ կազմել մեզ ուղղված բացահայտ թշնամանքի, սպառնալիքների առաջ, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից շահարկվող «խաղաղության օրակարգը», Տավուշում միջազգային և պետական օրենքների կոպտագույն խախտումներով իրականացվող  սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին»  է, հերթական դավադրությունը՝ ծրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հայ ժողովրդի անվտանգության, լինելիության դեմ։

Սակայն այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ։ 

Կհամախմբենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո,  կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն։

Ուստի կոչ եմ անում բոլորին այս գիտակցումով մայիսի 26-ին՝ ժամը 16:00, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժման այլևս անբեկանելի ալիքին։

Մեր պայքարն արդար է»։