Իրանի նախագահ Ռաիսիի մարմինը հուղարկավորության համար տեղափոխվել է հայրենի Մաշհադ քաղաք


Իրանի նախագահ Ռաիսիի մարմինը հուղարկավորության համար տեղափոխվել է հայրենի Մաշհադ քաղաք
Մայիս 23 15:50 2024

Այսօր Իրանում կհուղարկավորեն նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։

 Էբրահիմ Ռաիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխվել է Իմամ Ռեզայի դամբարան՝ նրա հայրենի Մաշհադ քաղաք։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։