«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան


«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան
Մայիս 23 13:24 2024

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 
 

«Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը: 

 

Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:
Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:

 

Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը: 

Փոխելու համար այս ապագան կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին Հանրապետության հրապարակում: 
Ես այնտեղ եմ լինելու»: