Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն


Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն
Մայիս 20 15:35 2024

 

Իրանի նախկին արտգործնախարարը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆն, ԱՄՆ-ին մեղադրել է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման համար:

 

Ինչպես գրում է iranintl.com կայքը, Զարիֆի կարծիքով՝ ավիացիոն մասերի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են ուղղաթիռի կործանման պատճառ։

 

Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի հասանելիությունը ժամանակակից ավիացիոն մասերին՝ այդպիսով ներգրավելով ԱՄՆ-ին կիրակի օրը Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիաաղետի մեջ, որի հետևանքով զոհվել է Էբրահիմ Ռաիսին և նրա շրջապատը, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

 

«Երեկվա ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է, քանի որ նրա պատժամիջոցների պատճառով Իրանին արգելված է ձեռք բերել ավիացիոն հիմնական մասերը», - ասել է Զարիֆը՝ հարցազրույցի ժամանակ։