Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են


Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Մայիս 20 08:21 2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Կործանված ուղղաթիռի հայտնաբերման վայրըում ողջ մնացած ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։

Բացի նախագահից ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» էր կատարել Ադրբեջանի տարածքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբրահիմ Ռայիսիի մահվան հաստատման դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։

Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։