Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի։ Այժմ ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները։ Մինչև քննարկմանն անցնելը ակցիայի մասնակիցները Տերունական աղոթքն արեցին։
Նշենք, որ մինչև քայլերթը աննախադեպ թվով ոստիկանական ուժեր չէին բացում Սրբազանի ճանապարհը, սակայն երկար երկխոսությունից հետո ոստիկանները համաձայնեցին բացել Սուրբ Աննա եկեղեցի տանող ճանապարհը։