Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է


Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Մայիս 15 16:43 2024

Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան», «ամոթ», հնչեցնում են վուվուզելներ։

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն են ժամանում EBRD միջազգային ֆորումի մասնակիցները, որոնց քաղաքացիները դիմավորում են բացականչություններով ու սուլոցներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազատության հրապարակ ու դրա հարակից տարածք են բերվել բազմաթիվ ոստիկաններ։ Քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին։