Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է


Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է
Մայիս 15 16:13 2024

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզիգումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետւթյան 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են ահագին արնանման հետքեր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։