Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է: 26-ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել: Այս մասին գրում է Oddity Central-ը:
Պարզվել է, որ տղամարդն իր ապագա «կնոջ» հետ ծանոթացել է համացանցում. առաջին հանդիպմանն իսկ նա առաջին հայացքից սիրահարվել է: Տղամարդը խոստովանել է, որ իր «հարսնացուն» որոշ տարօրինակություններ ուներ, բայց իր մտքով երբեք չէր անցել, որ նա իրականում ծպտված տղամարդ է:
«Կինը», որն իրեն ներկայացնում էր որպես Ադինդա Կանզա Ազզահրա, միշտ փորձում էր թաքցնել դեմքը՝ օգտագործելով հիջաբ, բայց տղամարդը դրան ուշադրություն չէր դարձնում: Հակառակը, նրա ամաչկոտությունն էլ ավելի էր բորբոքում սիրահարված երիտասարդին:
Ադինան համաձայնել է ամուսնության առաջարկին, բայց պնդել է, որ չի ցանկանում, որ իրենց միությունը գրանցվի: Բացի այդ, նա ասել է, թե իրականում որևէ մտերիմ բարեկամ չունի, որ հրավիրի արարողությանը: Ի վերջո, զույգն առանձին արարողություն է կատարել Վանգունջայա գյուղի կրոնական առաջնորդի օգնությամբ:
Այնուամենայնիվ, նույնիսկ ամուսնությունից հետո Ադինդան անընդհատ թաքցնում էր իր դեմքն ամուսնուց, հրաժարվում էր շփվել նրա ընտանիքի և ընկերների հետ և անընդհատ հրաժարվում էր ամուսնական պարտականությւոնների կատարումից:
Լսելով տղամարդու բողոքները՝ նրա ընտանիքը որոշել է պարզել «հարսի» գաղտնիքը: Նրանք գտնում են նրա հորը, որն էլ բացահայտում է, որ Ադինան իրականում տղամարդ է:
Նարինգգուլի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը լրագրողներին ասել է, որ տղամարդն իսկապես կանացի տեսք ուներ, երբ շպարվում էր, ինչը հեշտացնում էր նրա՝ որպես կին ձևանալը։