Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)


Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)
Մայիս 14 18:05 2024

Հայաստանում կա երկու ինստիտուտ, որն ունի ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատ` խորհրդարանը և ավագանին: Երկրում թափ հավաքած համաժողովրդական շարժումը ներքաղաքական և անվտանգային ճգնաժամը հանգուցալուծելու համար որդեգրել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու տարբերակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Այսինքն՝ առաջնային մանդատ ունեցող պատգամավորների մի մասը ներգրավված է այս գործում: Ինչ վերաբերում է առաջնային մանդատ ունեցող մյուս կառույցին՝ ավագանուն, ապա Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող ավագանու անդամները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն սահմանազատման, սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի զիջումների վերաբերյալ: Քանզի Տավուշում տեղի ունեցողը միայն տավուշցիների խնդիր չէ: Վաղը նույն վիճակում կարող են հայտնվել մյուս մարզերը և ի վերջո՝ Երևանը: «Մայր Հայաստանը» կոչ է անում Հայաստանի բոլոր համայնքների ավագանու անդամներին կողմնորոշվել ու հրապարակավ տեսակետ հայտնել մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների թեմայով: Մենք այսօր դա արել ենք Երևանի ավագանու նիստի ժամանակ: Նույնն ակնկալում ենք մյուս համայնքներից: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում պահանջել ավագանու անդամներից, որպեսզի նրանք հրապարակավ արտահայտվեն: Դա էլ է գործողության տեսակ: Սիրելի՛ քաղաքացիներ, Պահանջե՛ք ձեր քվեով ավագանու անդամ դարձածներից հստակ դիրքորոշում արտահայտել Տավուշում և ամբողջ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ: Այս հարցում չեզոքություն չի կարող լինել: Կա՛մ Հայաստանի հետ ես, կա՛մ Հայաստանի դեմ: