Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրտ կողպեքով ամրացրել է իր ձեռքին։
Գևորգյանի խոսքով, այդ քայլին դիմել է զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գոհարի նկատմամվ վատ վերաբերմունքի պատճառով։
«Զինվորի մորը նեղացրել են համվբալները։ Թող ոստիկաննեն իմանան, որ կարող են իրենց մորը նեղացնել։ Բոլորը պետք է իմանան, որ զինվորի մորը նեղացնել չի կարելի։ Թող տիկին Գոհարն իմանա, որ լիքը որդիներ ունի, մեկը ես եմ»,-անցորդներին իր արարքը բացատրում է Գևորգյանը։