Ավտովթար՝ Երևանում. «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն


Ավտովթար՝ Երևանում. «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն
Մայիս 12 21:29 2024

Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Լուքսեն Դավթյանի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Աշոտ Անդրեասյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին  վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մամիկոն Սահակյանն ու Գոռ Բաբայանը: Վթարի փատով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: