Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (ֆոտո)


Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (ֆոտո)
Մայիս 4 10:18 2024

Նախօրեին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւը ջրհեղեղ է առաջացրել, նույնիսկ ավտոմեքենաներ են մնացել ջրի տակ:
Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր  լուսանկարներ եւ  տեսանյութ են հրապարակել՝ ամոթանք տալով քաղաքային իշխանություններին ստեղծված իրավիճակի համար:
«Քաղաքի բյուջե մուծվող տուրքերը տասնապատիկ մեծանում են,իսկ դրանց դիմաց մատուցած ծառայությունները՝ զրոյանում:
Թեթև անձրև՝ ամբողջ քաղաքը ջրհեղեղ,
թեթև ձյուն՝ սահցադաշտ,
թեթև քամի՝ փողոցների աղբը օդը պատում է:
Մուծվեք,չանենք ...»,- գրել է օգտատեր Տիկ Պետրոսը եւ լուսանկարներ հրապարակել: