Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»


Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»
Ապրիլ 30 19:28 2024

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը:

«Մենք ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ներդրումը և Ադրբեջանի վրա հարձակումից հրաժարվելու Հայաստանի գործելաոճը»,-ասել է նա։