«Հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է». Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ Տավուշի համար ակցիա արած երիտասարդին


«Հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է». Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ Տավուշի համար ակցիա արած երիտասարդին
Ապրիլ 30 10:51 2024

Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր վերջին ներկայացման ժամանակ ակցիայի միջադեպին, երբ երիտասարդը բեմ էր բարձրացել և ցուցապաստառ պահել, որտեղ գրված էր «Դավաճանը հանձնում է Հայաստանը»։

Դավթյանը նշել է, որ «այդ սոպլյակները ոչ թե ինքնաբուխ ակցիա են արել, ոչ թե հայրենասեր են, այլ վճարվել են»:

«Ինչի՞ց եմ ես դա ենթադրում, օդից չեմ խոսում։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էին երկու փաստաբան, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ ի՞նչ է հուշում, որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Հետևաբար, դու շուն ես, եղբա՛յր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է»,- ասաց նա, ապա հավելեց, որ ակցիան կարող էին իրականացնել ներկայացման վերջում ու չխանգարեին իրեն։

Հումորիստի խոսքով՝ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և իրեն վրդովվեցրել է, որ որոշ լրատվամիջոցներ ու օգտատերեր այդ ակցիան վերագրել են իրեն։

«Դուք չեք պատկերացնո՞ւմ, որ կարող է լինել մարդ, որը քաղաքականացված չէ, որ դուք կեղտոտ եք, չեք մտածում, որ կարող է մաքուր մարդ լինել», - նշեց նա՝ շեշտելով, որ ծանոթ չէ որևէ քաղաքական գործչի։