Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում


Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում
Ապրիլ 29 11:30 2024

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում, քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտնեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Այն կզբաղեցնի 1.5 հա տարածք։ Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ: Մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո կդրվի շինարարական մրցույթի։ Մարզադպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին»,-ասաց Փամբուխչյանը։

Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ ընդամենը 2 տարի ունեն շինարարությունն ավարտելու համար, ուստի խոշոր շինարարական ընկերություններին պետք է տեղեկացնել մրցույթի մասին։

«Պլանավորում ենք այդ շենքում անցկացնել աշխարհի առաջնությունը»։