Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ)


Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ)
Ապրիլ 29 09:09 2024

Երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Нет описания.

Нет описания.