Քաղաքացիները փակել են Գյումրի- Երեւան ավտոճանապարհը


Քաղաքացիները փակել են Գյումրի- Երեւան ավտոճանապարհը
Ապրիլ 25 11:47 2024

Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից: Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների: Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված: Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում: Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը։