Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը


Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Ապրիլ 23 22:50 2024

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը։ Նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ

 

Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տելեգրամյան ալիքում։ Ձերբակալության մանրամասները չեն հաղորդվում։ ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով փոխնախարարին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

 
 

Հաղորդվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են պաշտպանության փոխնախարարի ձերբակալման մասին։