2024-ին Հայաստանում կարմրուկի 342 դեպք է գրանցվել. 18-ը հոսպիտալացված են


2024-ին Հայաստանում կարմրուկի 342 դեպք է գրանցվել. 18-ը հոսպիտալացված են
Ապրիլ 22 15:36 2024

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 342 դեպք, 193-ը երեխաներ են, 149-ը՝ մեծահասակներ: 18 մարդ հոսպիտալացված է: