Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ սկսեցին փորձեր ձեռնարկել՝ բացելու Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակված միջպետական ճանապարհը, որը փակել են տեղի բնակիչները՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանին արվող միակողմանի զիջումներին։
Ոստիկանները պահանջում են ճանապարհից հեռացնել մեքենաները, փնտրում են վարորդներին՝ երթևեկելի մասին հանելու համար նրանց փոխադրամիջոցները։ Ակցիայի որոշ մասնակիցներ էլ հայտարարեցին, որ մեքենաները փորձ է արվում ուժով հեռացնել։
Մինչ ոստիկանների ժամանելը ակցիայի մի քանի մասնակիցներ էլ ասացին, թե երկուշաբթի պատրաստվում են հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
Այժմ ճանապարհը բացելու փորձերը շարունակվում են։