Տավուշում ճանապարհն անանցանելի է, քաղաքացիները պահանջում են չեղարկել զիջումների գործընթացը


Տավուշում ճանապարհն անանցանելի է, քաղաքացիները պահանջում են չեղարկել զիջումների գործընթացը
Ապրիլ 20 16:42 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Մհեր Սահակյանը Տավուշում են․

 

«Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:

 

Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»,- գրել է պատգամավորը։