Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան


Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան
Ապրիլ 17 23:16 2024

Ֆրանսիական դատարանը առգրավել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Օչերետնայայի վիլլան։

 

Ըստ Challenges-ի՝ վիլլան այժմ դատարկ է:

Ինչպես գրում է ֆրանսիական պարբերականը, վիլլան գտնվում է ՌԴ-ի հարավ-արևմուտքում գտնվող Անգլետ քաղաքում: Դատական որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, սակայն լրագրողներն այդ մասին իմացել են միայն հիմա։ 

 

Վիլլան խուզարկել են հետաքննության շրջանակներում, որը Փարիզի դատախազությունը սկսել է Կոռուպցիայի դեմ պայքարի Transparency International ոչ կառավարական կազմակերպության հայտարարության հիման վրա:

5000 քմ մակերեսով 1930 թվականին կառուցված առանձնատունը գնվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ Լյուդմիլայի և Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության մասին հայտարարելուց վեց ամիս անց։ Տունն արժեցել է 5,4 մլն եվրո։