Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են. փակվել են ճանապարհները. հետաձգվել են չվերթները (լուսանկարներ)


Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են. փակվել են ճանապարհները. հետաձգվել են չվերթները (լուսանկարներ)
Ապրիլ 16 21:39 2024

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել բնական աղետ, որն ամենածանրն է եղել  վերջին մի քանի տարիների ընթացքում:

Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են: Օդանավակայանում որոշ երթուղիներ արգելափակվել են, 17 չվերթ հետաձգվել է, իսկ մետրոյի Onpassive կայարանը հեղեղվել է, հայտնում է Khaleej Times-ը։

 

ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է ապրիլի 16-ին նախատեսված բոլոր հանդիպումները չեղարկելու մասին։

 

Այժմ ԱՄԷ-ի տարբեր շրջաններում տեղի են ունենում հավասար ինտենսիվության անձրևներ՝ ամպրոպով և կարկուտով, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումներով:

В Дубае сильнейшее наводнение из-за ливней — вода затопила дома и торговые  центры, аэропорт отменил рейсыИз-за сильных дождей в ОАЭ перекрыта часть дорог и отменены некоторые  авиарейсы