Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք օդային տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հարձակման համար


Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք օդային տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հարձակման համար
Ապրիլ 14 01:15 2024

Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հանրապետության վրա հարձակվելու համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարարը։

 

Իր հերթին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Իսրայելում կոնկրետ թիրախների դեմ, փոխանցում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով էլիտար ուժերի հայտարարությանը:

 
 

ԻԻՀՊԿ–ն անօդաչու թռչող սարքի հարձակումն Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքների վրա «հաջող» է անվանել։