Քանի՞ մարդ է մարտին վարակվել Կորոնավիրուսով ու քանիսը մահացել


Քանի՞ մարդ է մարտին վարակվել Կորոնավիրուսով ու քանիսը մահացել
Ապրիլ 13 21:30 2024

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մարտի 4-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ չորս շաբաթվա համեմատ, նվազել է 11%-ով, ընդ որում վարակվելու դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Ռուսաստանում՝ 94 657։ Մահվան ցուցանիշները միջինում նվազել են 41%-ով, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ-ն հստակեցրել է, որ ամբողջ պատկերին ճշգրտությամբ չի տիրապետում, քանի որ մարտին տվյալներ տրամադրել է 98 երկիր, շատ երկրներ դադարեցրել են COVID-19-ով հիվանդացության ու մահվան տվյալների փոխանցումը ԱՀԿ-ին։

Հավաքագրված տվյալների համաձայն, աշխարհում մարտի 4-ից 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է COVID-19-ով վարակման 275553 դեպք և 4 230 մահ։ Դա համապատասխանաբար 11%-ով և 41%-ով պակաս է նախորդ ամսվանից։

Ռուսաստանից բացի, COVID-19-ով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Չիլիում, Չինաստանում։ Ամենաշատ մահերը գրանցվել են ԱՄՆ-ում՝  մեկ ամսում՝ 3 189 մարդ։

JN.1-ը մնում է աշխարհում ամենատարածված շտամը, դրա առկայությունը հաստատվել է 121 երկրում։