Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով


Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով
Ապրիլ 13 21:14 2024

Այվազովսկու «Հարավային ափին» կտավը Լոնդոնի MacDougall's աճուրդային տանը վաճառվել է 514 հազար ֆունտով (640 հազար դոլար, ավելի քան 252 մլն դրամով)։ Փորձագետները նախապես այն գնահատել են 400 հազար-600 հազար ֆունտ։ Վերջնական խաղադրույքը գերազանցել է 114 հազար ֆունտով։

Աճուրդն անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 10-ը առցանց ձևաչափով՝ Փարիզի Hôtel Drouot աճուրդի տան հարթակում։