«Երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք, որևէ լուրջ բան չկա»․ ՊՆ-ից՝ զինվորական «Կամազի» վթարի մասին


«Երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք, որևէ լուրջ բան չկա»․ ՊՆ-ից՝ զինվորական «Կամազի» վթարի մասին
Ապրիլ 13 11:41 2024

Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, Aysor.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Վիրավորներ չկան, երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք, որևէ լուրջ բան չկա: Այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,-նշեց նա: