Հըզբոլլահը Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել, ՑԱԽԱԼ-ը պատասխանել է․ իրավիճակը պայթյունավտանգ է


Հըզբոլլահը Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել, ՑԱԽԱԼ-ը պատասխանել է․ իրավիճակը պայթյունավտանգ է
Ապրիլ 12 22:16 2024

«Հըզբոլլահը» Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել։ Բացի այդ, իսրայելական ՀՕՊ-ը որսացել է Լիբանանի տարածքից ուղարկված երկու անօդաչու թռչող սարք։

 
 

«ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք վայրերի ուղղությամբ՝ սպառնալիքը վերացնելու համար», - հայտարարել են Իսրայելի ՊԲ-ից։

 

Նշենք, որ որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հաստատել է տասնյակ հրթիռների հարվածները:

Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ամերիկյան և իսրայելական աղբյուրները զգուշացնում են Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին։