Տղամարդը բժշկին խնդրել է անդամահատել իր երկու մատները, քանի որ դրանք նյարդայնացնում էին իրեն


Տղամարդը բժշկին խնդրել է անդամահատել իր երկու մատները, քանի որ դրանք նյարդայնացնում էին իրեն
Ապրիլ 12 21:02 2024

Կանադայի բնակիչը բժշկին խնդրել է անդամահատել իր ձեռքի երկու առողջ մատները, քանի որ դրանք նյարդայնացնում էին իրեն, գրում է Oddity Central-ը։

 

Ինչպես ասել Քվեբեկից բժիշկ Նադյա Նադոն, տղամարդը մոտեցել է իրեն՝ խնդրելով անդամահատել ձեռքի երկու մատը, քանի որ դրանք նյարդայնացնում են իրեն: Ըստ նրա՝ ինքը չի զգում, որ դրանք իր մարմնին են պատկանում։ Այդ միտքը, ըստ կանադացու, իրեն բարոյական մեծ տառապանք է պատճառում։

Սղոցարանում աշխատելու ժամանակ նա մտածել է մատները կտրելու մասին, բայց գիտակցել է, որ ինքնավնասումը կարող է հետևանքներ ունենալ, հավելել է բժիշկը։

Հոգեբանները երկար ժամանակ աշխատել են տղամարդու հետ՝ առաջարկելով նրան ոչ ինվազիվ բուժման տարբերակներ, սակայն նա մերժել է առաջարկները։ Ի վերջո վիրաբույժներն անդամահատել է են տղամարդու մատները։

Հաղորդվում է, որ վիրահատությունից հետո կանադացու էմոցիոնալ վիճակը նկատելիորեն բարելավվել է։