Օկուպացված Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը. կան զոհեր


Օկուպացված Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը. կան զոհեր
Ապրիլ 12 14:14 2024

Օկուպացված Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը, որի հետևանքով 2 զոհ կա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.) կորցրել է Howo բեռնատարի կառավարումը և մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ընկնելով գետը։ Միջադեպի հետևանքով վարորդ Շահբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.) մահացել են։

Նշվում է, որ Շահբազովի դին գետը քշել, տարել է, այժմ փրկարարները որոնում են նրա մարմինը։