Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ-ի 500 զենիթահրթիռային համակարգ, 20 355 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ-ն ամփոփում է արդյունքները


Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ-ի 500 զենիթահրթիռային համակարգ, 20 355 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ-ն ամփոփում է արդյունքները
Ապրիլ 11 21:43 2024

Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ՌԴ ԶՈՒ ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈՒ-ի 500 զենիթահրթիռային համակարգ, ինչպես նաև 583 ինքնաթիռ, 270 ուղղաթիռ, 15,7 հազար տանկ և այլ զրահատեխնիկա։

Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանոության նախարարությունը։

«Հատուկ ռազմական գործողության սկզբից, ընդհանուր առմամբ, ոչնչացվել են՝ 583 ինքնաթիռ, 270 ուղղաթիռ, 20 355 անօդաչու թռչող սարք, 500 զենիթահրթիռային համակարգ, 15 756 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 1 266 մարտական մեքենա, 8 818 դաշտային հրետանային միջոցներ և ականանետեր, 20 887 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»,- նշված է հաղորդագրությունում։