Լարսը մինչև ապրիլի 19-ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար


Լարսը մինչև ապրիլի 19-ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Ապրիլ 10 15:52 2024

Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում։

 

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։

 

«Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,- նշել են դեպարտամենտից։

 

Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան: