Հայտնի է՝ որքան է Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը վաստակում սոցիալական ցանցերում


Հայտնի է՝ որքան է Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը վաստակում սոցիալական ցանցերում
Ապրիլ 10 00:33 2024

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երեխաները դժվար թե երբևէ ինչ-որ բանի կարիք ունենան։ Իհարկե, հատկապես բախտավոր են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները։ 

 

Արդեն իսկ աստղերի ավագ դուստրը բավականին հայտնի է սոցիալական ցանցերում։ Նորթ Ուսեթը հաջողակ տիկտոկեր է՝ գրեթե 20 միլիոն հետևորդով, և իր հոլովակների մեծ մասը նկարում է մայրիկի հետ, իսկ այժմ նա նաև ռեփեր է, ինչպես իր հայրը: 

The Daily Mail-ը հայտնում է, որ 10–ամյա Նորթը TikTok-ում մեկ հրապարակման շնորհիվ կարող է վաստակել առնվազն $30,000:

 

Առավելագույն գումարը, որ Քանյեի դուստրը կարող է վաստակել զվարճալի պարային հոլովակի շնորհիվ, կազմում է $45,000:

Ընդ որում, փորձագետներն ասում են, որ Նորթի հետևորդների թիվը երկրաչափորեն աճում է, մեծ մասամբ, իհարկե, Քարդաշյանի՝ մոր աջակցության շնորհիվ: Նրանք վստահ են, որ Ուեսթը մի քանի տարում հեշտությամբ կարող է դառնալ կայքի ամենահայտնի ամերիկացի բլոգերներից մեկը, և նրա եկամուտն ակնհայտորեն կգերազանցի մի քանի տասնյակ միլիոն դոլարը։