Անձրև կգա, հնարավոր է նաև ամպրոպ ու քամու ուժգնացում


Անձրև կգա, հնարավոր է նաև ամպրոպ ու քամու ուժգնացում
Ապրիլ 9 23:05 2024

Երևանում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։

Ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-11-ին, 14-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-ին  կբարձրանա ևս 4-5 աստիճանով։