Մահացել է խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Ակսյոնովը


Մահացել է խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Ակսյոնովը
Ապրիլ 9 21:48 2024

90 տարեկանում մահացել է խորհրդային տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Ակսյոնովը, հայտնում է «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը։ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին։

«Ռոսկոսմոս պետական ​​կորպորացիայի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, փոխգնդապետ-ինժեներ Վլադիմիր Վիկտորովիչ Ակսյոնովի մահվան կապակցությամբ։ Այս կորուստը ծանր է ու անփոխարինելի։ 90 տարեկան հասակում մեզ լքեց նպատակասլաց, պահանջկոտ, արդյունավետ ու արդար մարդ, որը միշտ պատրաստ էր օգնության գալ մարդկանց»,- ասվում է հրապարակման մեջ։